Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող գիշերային ակումբի տնօրենը մերկապարուհիներին ստիպել է զբաղվել պոռնկությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա պարուհիներին է տրամադրել ակումբի առանձնասենյակները, որտեղ մարմնավաճառությամբ են զբաղվել նրանք եւ տնօրենին փոխանցել գումարի մի մասը։ Պարզվել է  նաեւ պարուհիների ինքությունը։

Քրեական գործ է հարուցվել։ Քննություն է կատարվում։