Անգլիայի Լեսթեր քաղաքում պարենային խանությում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկհարկանի շենքն ամբողջությամբ փլուզվել է: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Խանութը գտնվում է շենքի առաջին հարկում:

Ինչպես հայտնում է Sky News-ը, պայթյունն ահաբեկչության հետ կապ չունի:

Պարբերականը հրապարակել է արտակարգ դեպքի վայրից լուսանկարներ եւ տեսանյութ, որոնցում պատկերված է խոշոր հրդեհը:

«Լեսթերի Հինքլի ռոուդ փողոցում գործ ունենք լուրջ արտակարգ իրադարձության հետ: Ներկայումս հետեւանքների վերացման գործին մասնակցում են վթարային բոլոր ծառայությունները»,- նշված է Twitter-ում հրապարակված Լեսթերի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Իրավակարգի պահապանները տեղեկացրել են, թե պայթյունի վայրին մոտ կոնկրետ որ փողոցներն են փակվել, եւ բնակիչներին խորհուրդ են տալիս այս շրջանից խուսափել:
Press Association-ը հայտնել է, որ հրդեհի մարմանը մասնակցում է հրշեջ 6 հաշվարկ: Արտակարգ ծառայությունների աշխատակիցները սկսել են որոնողափրկարարական գործողությունները: Այս պահի տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Բրիտանական Լեսթեր քաղաքում հզոր պայթյուն է որոտացել