Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված Պավել Գրուդինինը հրաժարվել է «Առաջին ալիքում» նախընտրական բանավեճին մասնակցելուց՝ ծրագիրը նկարահանելիս ստուդիայից հեռանալով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Այն, ինչ տեի է ունենում՝ բանավեճ չէ, այլ շուկա, տեղերից բղավոցներ: Բանավեճն այն է, երբ մրցակցիդ հետ վիճում ես: Հարցերը եւ պատասխանները հարցազրույց է: Ոչ մեկին հասկանալի չէ, թե ինչու ենք մենք մի ժամ այստեղ կանգնում, չնայած 6 րոպե ունենք…ԿԸՀ-ն եւ կենտրոնական ալիքները չեն ցանկանում, որ մենք դեմ առ դեմ բանավիճենք: Բանավեճերից շոու եք սարքել եւ փչացնում եք նախագահական ընտրությունների հանդեպ վերաբերմունքը: Այս բանավեճերը գոյության իրավունք չունեն, ես այս ստուդիան լքում եմ»,- ասել է Գրուդինինը եւ հեռացել:











