Հարավային Կորեայի Samsung ընկերությունը կիսվել է արհեստական ինտելեկտի ոլորտում մի քանի նախագծերի մասին մանրամասներով: Այս նախագծերից մեկը ներկայացնում է տնային վիրտուալ օգնական-հոլոգրամի, հաղորդում է Newsru.com- ը:

Համակարգը, որը կոչվում է Aurora, ներառում է բջջային հավելված, ինչպես նաեւ հատուկ սարք, որի մեջ օգտատերը տեղադրում է սմարթֆոնը, երբ  տանն է լինում: Այդ ժամանակ սարքը լիցքավորվում է, իսկ անսովոր դոկ-կայանի ներսում հայտնվում է կեղծ հոլոգրամ, որը պատկերում է մարդանման օգնականի:

Ըստ Aurora նախագծի մասնագետների՝ նպատակն այնպիսի օգնական ստեղծելն է, որի հետ շփումը ավելի բնական կլինի: Բացի այդ այսպիսի օգնականին կկարողանան օգտագործել տարբեր սմարթֆոնների սեփականատերերը: