Ռոբոտը թարմացրել է Ռուբիկ խորանարդիկի հավաքման արագության ռեկորդը՝ նա կարոսղացել է գլուխկոտրուկը 0.38 վայրկյանում լուծել: Այս մասին իր բլոգում պատմել է ռոբոտի ստեղծողներից մեկը, հաղորդում  է iz.ru-ն:

Լավագույն արդյունքի հասնելու համար ռոբոտատեխնիկ Բեն Կացը եւ ծրագրային ապահովման մշակող Ջարեդ Դի Կարլոն տեղադրել են  PlayStation 3 Eye տեսախցիկ, գույները տարբերող համակարգ, արագ պտտվող մոմենտով գերթեթեւ շարժիչ եւ հատուկ վերահսկիչ, որը 10 միլիվայրկյանում  խորանարդիկի կողմը շրջում է 90 աստիճանով:

Ըստ Դի Կարլոյի՝ ռոբոտի համար ամենաբարդ աշխատանքը գույների ճանաչումն է: Սկզբում ռոբոտը չէր կարողանում ճանաչել կարմիր գույնը գազարագույնից:

2016 թվականի ռեկորդը՝ 0,637 վայրկյանը, պատկանում էր Infineon ընկերության սարքին:

2017 թվականի սեպտեմբերին ամերիկացի աշակերտը Ռուբիկ խորանարդիկի հավաքման ռեկորդ սահմանեց. Պատրիկ Փոնսը 17 շարժումների միջոցով եւ 4.69 վայրկյանում լուծեց գլուխկոտրուկը: