Յակուտսկի Մագան օդանավակայանից օդ բարձրացած Ան-12 բեռնատար օդանավից թռիչքի ժամանակ օդի հոսանքը պոկել է բեռնահորի փեղկը, ինչի հետեւանքով, ինչպես հայտնում են ականատեսները, թափվել են օդանավում գտնվող ոսկու ձուլակտորներ:

Բեռի մի մասը, որը տեղափոխում էր Ան-12-ը, հայտնվել է օդանավակայանի թռիչքուղում, փոխանցում է YakutiaMedia գործակալությունը:  

Տեղի ունեցածի հետ կապված ուժայինները միջադեպի վայրը շրջափակել են, ոստիկանական ուժեղացված հսկողություն է հաստատվել նաեւ Յակուտսկի օդանավակայանում:

Յակուտսկի օդանավակայանի կայքում նշվել է, որ Ան-12-ը պատկանում է նովոսիբիրսկայն «Նիմբուս» ավիաընկերությանը: Թռիչքից առաջ մասնագետներն օդանավը ստուգել են: Տեխնիկների խոսքով՝ օդանավը սարքին էր:

Միջադեպից հետո անձնակազմը որոշել է վերադառնալ Յակուտսկ, այնուհետեւ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Մագանի օդանավակայանում: