Շենգավիթ վարչական դատարանի բակում լարված իրավիճակը պահպանվում է. Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները շարունակում են իրենց բողոքն արտահայտել ընդդեմ դատավճռի: NEWS.am-ը թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներն աղմուկ-աղաղակով, վանկարկումներով եւ ամոթանքով են դատախազ Պետրոս Պետրոսյանին եւ մյուս մեղադրողին մինչեւ մեքենա ուղեկցել:

Դատախազները միայն ոստիկանների ուղեկցությամբ են կարողացել հասնել մեքենա նստել եւ արագորեն հեռացան դատարանի տարածքից: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել:

Ժիրայր Սեֆիլյանի եւ գործով մյուսների պաշտպանները միաբերան պնդում են, որ դատավճիռը քաղաքական պատվեր է: Արայիկ Պապիկյանն էլ լրագրողներին ասել է, որ անպայման դիմելու են Վերաքննիչ դատարան: Չնայած այս ատյանից էլ որեւէ ակնկալիք չունեն, սակայն, ըստ Պապիկյանի, պետք է պահպանեն ընթացակարգը՝ հետագայում միջազգային բարձր ատյաններ դիմելու համար:

Նշենք, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը: «Հիմնադիր խորհրդարանի», Գեւորգ Սաֆարյանը՝ 4 տարվա ազատազրկման, որին գումարվեց նաեւ առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: