Ոստիկանությունը թմրամիջոց պահելու եւ իրացնելու դեպք են հայտնաբերել:

Մասիսի բաժնի ծառայողները մարտի 16-ին հայտնաբերեցին եւ բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ 46-ամյա Հայկ Պետրոսյանին, Մասիսի 49-ամյա բնակիչ Հակոբ Պողոսյանին եւ Այնթափ գյուղի բնակիչ 52-ամյա Հովհաննես Խաչատրյանին:

Խուզարկությամբ բոլորի մոտ հայտնաբերվեցին «Մեթադոզ 40» գրառմամբ դեղահաբեր:

Ըստ տեղեկությունների Հակոբ Պողոսյանը մեթադոնային ծրագրով նշանակված դեղերը հանել էր վաճառքի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հակոբ Պողոսյանը կալանավորված է:

Մանրամասները  տեսանյութում`