Էլբրուսի շրջանում ականատեսները ավտոկայանատեղու վրա ձյունահոսքի իջնելու պահը նկարահանել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնում է Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը, ձյունահոսքի տակ մոտ 15 մեքենա է հայտնվել:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ  առավոտյան: Ձյունահոսքը ինքնակամ է իջել, ենթակառուցվածքները չեն տուժել: Նախնական տվյալներով՝ զոհեր կամ վիրավորներ չկան, անհետ կորածների համար դիմումներ նույնպես չեն հաղորդվել:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: