ԱՄՆ պաշտպանության նախարարության գիտնականները ստեղծել են ակուստիկ լազերային թնդանոթի նախատիպը, որը կարող է տասնյակ կմ հեռավորությամբ խլացնող ձայնի աղբյուր ստեղծել: Մշակման մասին հայտնում է Defense One-ը:
Սարքն օգտագործում է լազերի 2 տեսակ՝ ֆեմտովայրկյանային եւ նանոլազեր: Առաջինը գեներացնում է իմպուլսներ, որոնք օդում պլազմայի գունդ են ձեւավորում, մինչդեռ երկրորդը հարվածում է նեղ դիապազոնի ճառագայթով: Արդյունքում կետում, որին ուղղված են լազերները, ստեղծվում է վառ լուսարձակում եւ բարձր ձայն:
Մշակողների խոսքով՝ փորձերի ընթացքում իրենց հաջողվել է պլազմայի գունդ ստեղծել 30 կմ հեռավորությամբ: Գիտնականները հույս ունեն 3 տարում սարքին «սովորեցնել» վերարտադրել մարդկային ձայնը:
Նշվում է, որ նախատեսում են թնդանոթն օգտագործել չարտոնված ցույցերը ցրելու համար:











