Կեմերովոյի բռնկվել է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայությունում, առեւտրի կենտրոնի կինոթատրոնի սրահներից մեկում չորս երեխայի դի է հայտնաբերվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առեւտրի կենտրոնի բոլոր այցելուներն ու աշխատակիցները տարհանվել են: Այժմ շենքի չորս հարկերից երեքը այրվում է: Հրդեհի օժախը կարող էր գտնվել կինոդահլիճներից մեկում: «Տիպիկ Կեմերովո» էջում գրում են, որ որոշ այցելուներ ստիպված էին պատուհաններից դուրս գալ առեւտրի կենտրոնից: Մարդկանց վերցնում են նաեւ տանիքից: