Ոստիկանությունը տեսանյութ եւ մանրամասներ է հայտնել մարտի 21-ին Արմավիր գյուղում տեղի ունեցած սպանությունից:
Արյան հետքերով «Օպել» մակնիշի ավտոմեքենան այժմ գտնվում է ՃՈ պահպանման տարածքում, որով մարտի 21-ի գիշերը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից մի երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց:
Վարորդը տեսել է արնաքամ լինող տղային եւ օգնության հասել: Ժամը 21.55-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել հիվանդանոցից, որ իրենցմոտ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել, ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք: Հիվանդանոց տեղափոխվելուց 3 ժամ անց 22-ամյա Նարեկ Պողոսյանը մահացել է: Նա դանակի 7 հարված էր ստացել:
Նարեկը Հայկավան գյուղի բնակիչ էր
Սնավված երիտասարդի «Ժիգուլին» հայտնաբերվել է Արմավիր գյուղում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:
Իրավապահները պարզել են, որ երկու երիտասարդներ վիճել են, որն ավարտվել է դանակահարությամբ: Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնություն՝ Նալբանդյան գյուղ բնակիչ Վաղինակ Մ.-ին: Նախնական տվյալներով նրան դուր չի եկել, թե ինչ արագությամբ է Նարեկը վարել մեքենան;
Դեպքից ժամեր անց Վաղինակը ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել:











