Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» համաշխարհային էկոլոգիական ակցիային, որն անցկացվել է 2018 թ․ մարտի 24-ին՝ 20։30-ից մինչեւ 21։30-ը։

Շաբաթ երեկոյան՝ մարտի 24-ին մեկ ժամով Երեւանում անջատվել է Beeline-ի բոլոր վարչական շենքերիլուսավորությունը, մի շարք սպասարկման եւ վաճառքի գրասենյակների արտաքինլուսավորությունն, ինչպես նաեւ տասնյակ գովազդային արտաքին վահանակների լուսավորությունն ամբողջ երկրի տարածքում։

«Մոլորակի ժամ» ակցիան արդեն դարձել է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ։ Տասնյակ հազարավոր քաղաքներ ամբողջ աշխարհում մասնակցում են ակցիային, որպեսզի մարդկության ուշադրություննուղղեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությանը։ Միանալով ակցիային՝Beeline-ն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես կարեւոր քայլ՝ ապագա սերունդների մասին հոգատարության հարցում, քանի որ լավ օրինակը միշտ ունենում է ակտիվ հետեւորդներ, եւ մենք միասին կարող ենք վաղվաօրըդարձնել ավելի լավը», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մոլորակիժամ»-ը մարդկության պատմության մեջ ամենազանգվածային էկոլոգիական ակցիան է, որն անցկացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։ Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը հրավիրել արդիական էկոլոգիական խնդիրներին, կոչ անել մտածել բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին եւ միավորվել մոլորակի ապագան փրկելու շուրջ։

Միջազգային «Մոլորակի ժամ» միջոցառումը2018 թ․տեղի ունեցավ 11-րդ անգամ։ Նախորդ 2017 թ-ին ակցիան ունեցել էր մասնակիցների ռեկորդային թիվ՝ ավելի քան 184 երկիր։