Մարտի 23-ին, ժամը 23.00-ին, Երեւանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

«Մերսեդես»-ի վարորդը, «Օպել»-ի վարորդը եւ նրա 2 ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: