Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված երեխաների թվի մասին մտածելիս նա «ուզում է ոչ թե լացել, այլ հեկեկալ»:

«Առաջին զգացողությունը, երբ խոսում են մահացած երեխաների մասին, ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ: Իսկ երբ լսում ես, թե ինչ են այստեղ խոսում, անկեղծ ասած, արդեն այլ զգացողություններ են առաջանում»,- նշել է նախագահը՝ առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքների չեզոքացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի զեկույցները լսելուց հետո:

Իր խոսքի վերջում Վլադիմիր Պուտինը կոչ է արել իրավական գնահատական տալ յուրաքանչյուր պաշտոնյայի գործողություններին եւ եւս մեկ անգամ «ամենաանկեղշ եւ խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին»:

Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո մարտի 27-ի վաղ առավոտյան՝ հրդեհի հետեւանքով զոհվախների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Պետության ղեկավարը Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության պատճառներից է համարել հանցավոր անփութությունն ու փնթիությունը, եւ հայտարարել է, որ հրդեհի զոհերի թվի մասին պաշտոնական տվյալներին չհավատալն անիմաստ է:

Հիշեցնենք, որ, վերջին տվյալներով, Կեմերովոյի առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհի զոհ 64 մարդ է դարձել: