Ստամբուլում տղամարդը ընկել է շարքից դուրս եկած էսկալատորի մեջ, հաղորդում է Hurriyet-ը:

Դեպքը տեղի է ունեցել  «Այազագա» մետրոյի կայարանում:

Էսկալատորի վրա կանգնած մարդիկ անսպասելի ցնցումից հետո ընկել են: Մի տղամարդ փորձել է բռնվել , բայց սայթաքել է եւ ընկել է մեխանիզմի մեջ:

 Փրկարարական գործողությունը շարունակվել է մեկ ժամվա ընթացքում: Տուժածին հոսպիտալացրել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ լրատվամիջոցների՝ չաշխատող էսկալատորի մոտ զգուշացնող նշան էր դրված, սակայն մարդիկ դրան ուշադրություն չեն դարձրել: