Ոստիկանության Տավուշի մարզի ծառայողները մարտի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նավուր գյուղից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Տավուշի բաժին բերման են ենթարկել երեւանցիներ 38-ամյա Արման Մ.-ին, Էդգար Ք.-ին եւ 36-ամյա Ավագ Մ.-ին:

Վերջինիս մեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել է 6 մարտկոց:

Պարզվել է, որ դրանից րոպեներ առաջ նրանցից երկուսը մտել էին մի ընկերության շենք ու թվային կայանից առանձնացրել 8 մարտկոց: Դրանցից 6-ը տեղափոխել են մեքենան, իսկ մյուս 2-ը տեղափոխելու պահին ոստիկանները բռնել են նրանց: