Տաքսու պարկի սեփականատեր Արթուր Մարտիրոսյանի ավտոմեքենան բախվել է Տիմատիի թիկնապահների մեքենային: «360»-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ վերջերս իրեն զանգահարել են, իսկ հետո նույնիսկ տուն եկել անհայտ անձինք եւ փող պահանջել արտիստի այրված մեքենայի համար: Նա ճշգրիտ չգիտի, թե արդյոք շորթողներն իսկապե՞ս Տիմատիի մարդիկ էին:
Շորթողները զանգահարել են անհայտ համարից, առաջարկել են հանդիպել եւ փողը փոխանցել: Սակայն Մարտիրոսյանը հայտարարել է, որ անհրաժեշտ գումարը չունի, եւ ինքը չի պատրաստվում վճարել վթարի համար, որում մեղավորներ չկան:
Տղամարդն ասել է, որ ծառայություններ մատուցելու համար տաքսիստի հետ պայմանագիր է կնքել, եւ հենց աշխատանքի ընդունված վարորդն է ճանապարհային պատահարի համար պատասխանատու համարվում:
Արթուր Մարտիրոսյանը որոշել է հայտարարություն տալ ոստիկանություն: Տաքսու պարկի սեփականատերը կարծում է, որ շորթողները կարող էին լինել կողմնակի մարդիկ, որոնք լսել են սկանդալային դեպքի մասին եւ որոշել դրա հաշվին փող աշխատել. «Մենք չգիտենք, թե շորթողներն ում կողմից են եկել: Սկզբունքորեն հետքն այնտեղ է տանում, բայց ես չգիտեմ՝ ինչու են նրանք եկել: Չեմ կարծում, որ ՏԻմատին այնպիսի մարդ է, որ 5 մլն-ի համար նման բանի գնար»:
Մարտի 3-ի երեկոյան ավտոմեքենան, որի մեջ եղել էին Տիմատիի թիկնապահները, բախվել էր տաքսուն, մխրճվել սյանն ու այրվել: Երգիչը պատրաստվում էր փոխհատուցում ստանալ տաքսու պարկից, որին պատկանում էր իր Gelandewagen-ին հարվածած մեքենան: Արտիստն իր վնասը գնահատել էր 10 մլն ռուբլի: Երբ ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են վճարել, նրա տաքսիստներին սկսել են կանգնեցնել, իսկ պարկի որոշ մեքենաների նկատմամբ հետախուզում է հայտարարվել:











