Սանկտ-Պետերբուրգի Hyundai ավտոկենտրոնում բռնկված հրդեհի մակերեսը 500 քառակուսի մետրի է հասել: Այս պահին տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ Գլխավոր վարչությունը:
 
Գերատեսչության տվյալներով՝ մարտի 28-ին՝ 15:22-ին, ահազանգ է ստացվել Պրիմորսկի շրջանի Սավուշկինա փողոցի 103 տան հասցեով հրդեհի մասին, որտեղ եւ գտնվում է Hyundai-ի ավտոկենտրոնը: