Ավստրիական What? ստարտափը քրաուդֆանդիգային հարթակում գործարկել է անսովոր ժամացույցի ստեղծման համար միջոցների հավաք: Ժամացույցը ոչ միայն ժամ է ցույց տալիս, այլեւ տաբեր ասույթներ եւ աֆորիզմներ, հաղորդում է Newsru-ն:

Quotes Watch կոչվող ժամացույցը տարբերվում է մինիմալիստական դիզայնով: Այն ցածր էներգասպառմամբ էլեկտրոնային թանաքով դիսփլեյ ունի:

Ժամացույցի ներքեւի հատվածում ժամն է նշվում, իսկ վերեւի հատվածը տարբեր ասույթների համար է նախատեսված: Ֆիրմային հավելվածի շնորհիվ Quotes Watch-ը կարող է կարգավորել տարբեր թեմաներին նվիրված աֆորիզմների ցուցադրումը: Բացի այդ այն կարող է ցույց տալ Twitter-ում սեփականատիրոջ հրապարակումները կամ Quotes Watch-ի այլ սեփականատերերի հաղորդագրությունները: