Փետրվարի 26-ին ոստիկանության բաժնում մի կին հաղորդում է տվել, որ թիվ 6 երթուղային ավտոբուսում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 90 հազար դրամ:

Ոստիկանության Նոր Նորքի ծառայողները պարզել են, որ գրպանահատությունը հնարավոր է կատարած լինի Նոր Նորքի 47-ամյա բնակչուհին Անահիտ Ն.-ն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ կատարվել է որոնողական եւ բացատրական աշխատանք:

Մարտի 21-ին Անահիտ Ն.-ն ներկայացել է ոստիկանության բաժին եւ խոստովանել կատարածը: Նա ձերբակալվել է, ապա ստորագրությամբ բաց թողնվել: