Ստամբուլ Թաքսիմի հրապարակին կից ակումբներում զվարճանալուց հետո երկու ընկերուհիներից մեկին անծանոթ տղամարդը շալակած տարել եւ բռանաբարել է։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ երկու ընկերուհիները Թաքսիմի ակումբներից մեկից լուսադեմին դուրս են եկել տուն գնալու համար, հարբած լինելու պատճառով չեն կարողացել քայլել եւ նստել են մայթին։ Այդ ընթացքում մի տղամարդ է մոտեցել գրեթե ուշագնաց կանանց եւ նրանվցից մեկին շալակած տարել։ Ընկերուհին փորձել է միջամտել, սակայն ֆիզիկապես  ոչինչ անել չի կարողացել։

Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը ուշագնաց կնոջը շալակած տարել է մի կիսակառույց շինություն եւ բռնաբարել։ Երբ կինը ուշքի է եկել առավոտյան եւ տեսել է ամբողջովին մերկ է, տղամարդը նրան ասել է, թե նրա համաձայնությամբ են հարաբերություն ունեցել։

Կինը մի կերպ դուրս է պրծել տղամարդու ձեռքերից եւ դիմել ոստիկանություն։

Ոստիկանությունը փողոցի տեսախցիկների օգնությամբ գտել է կասկածյալին ու ձերբակալել։