Ոսկեվազ գյուղի տներից մեկում մարտի 21-ի երեկոյան խնջույք է եղել. տանտիրոջ որդին էր Ռուսաստանից եկել, հարազատնելով հավաքվել նշել են:

Կեսգիշերին մոտ հյուրերից երկուսը սկսել են դրսում վիճել. Սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչել. Նրանցից մեկը դանակահարել է մյուսին:

Դեպքից երկու ժամ անց հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով 42-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Տուժողը շատ բան կարող էր պատմել, բայց արդեն վիրահատում էին, իսկ բժիշկներին ասել էր, որ Ոսկեվազում անծանոթ մեկի հետ վիճելիս է վնասվածք ստացել:

Արդեն գյուղում ոստիկանները պարզել են, որ դանակահարողը եղել է Արթուր Ա.-ն, որը ներկայացել է ոստիկանության բաժին:

«Հորքուրիս տղեն բրդեց, գցեց, ես էլ վեր կացա, դանակը գրպանիցս հանել եմ ու խփել եմ»,-ասել է նա: