Մարտի 28-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ շենգավիթցի 50-ամյա Սահակ Վ.-ն զենք ունի:

Նույն օրը նրանք ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ Սահակին Բագրատունյաց փողոցից ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով եւ մինչեւ վերջ լիցքավորված մի փամփշտատուփ:

Սահակ Վ.-ն ձերբակալվել է: