Մարտի 23-ի լուսադեմին Երեւանի Քրիստափորի փողոցի բնակչուհիներից մեկը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ մի օտարերկրացի խնդրում է ոստիկանություն դիմել: Նա կնոջը հասկացրել էր, որ իրեն թալանել են:
Արդեն ոստիկանության բաժնում օտարերկրացին պատմել է, որ տաքսու վարորդը օգտվելով իր հարբած լինելու հանգամանքից, եւ գաղտնի հափշտակել է իր իրերը:
Օտարերկրացին Երեւանի կենտրոնում պատահական տաքսի է նստել, վարորդի հետ գնում ներ են կատարելու մեքենայում ոգելիչ խմիչք օգտագործել: Դրանից հետո գնացել են ժամանցային վայր ու էլի խմել:
Նախնական տվյալներով, տաքսու վարորդը օտարերկրացու հետ ժամանակ անցկացնելիս էլ վերցրել է նրա թանկարժեք բջջային հեռախոսները, ժամացույցը, մատանին, այլ իրեր ու 120 հազար դրամ:
Ժամեր անց ոստիկաններին հաջողվել է պարզել տաքսու վարորդի ինքնությունը: Հրաչյա Հ.-ին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողության հեղինակը ոստիկաններին է ներկայացրել գողացված հեռախոսների պատյանները, օտարերկրացու մատանին, ժամացույցն ու այլ իրեր: Նա ասել է, որ հեռախոսները վաճառել է անծանոթ մարդկանց:











