Կեմերվոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեեւը տեսաուղերձում եւս մեկ անգամ ցավակցություններ է հայտնել տարածաշրջանի բնակիչներին եւ իր հրաժարականը միակ ճիշտ որոշումն է անվանել, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Աման Տուլեեւը տեսաուղերձի միջոցով պատմել է իր հրաժարականի պատճառների մասին: Այն տեղադրվել է Կեմերովոյի շրջանային կենտրոնի Youtube ալիքում:

Տուլեեւն իր հրաժարականը գիտակից եւ միակ ճիշտ լուծումն է անվանել: «Քանի որ նահանգապետի պաշտոնում նման ծանր բեռով չի կարելի, ուղղակի չի կարելի»,- ասել է նա:

Ըստ պաշտոնը լքող նահանգապետի՝ նա «արել է ամեն հնարավոր բան»: «Հանդիպել են զոհերի ընտանիքների հետ, փորձել եմ լուծել օգնության ցուցաբերման հարցերը: Եւս մեկ անգամ խորին ցավակցություններ եմ հայտնում: Սակայն պետք է ապրել, առաջ գնալ, որպեսզի պահենք նրանց հիշատակը, ու կորցրել ենք», - ավելացրել է Տուլեեւը:

Տուլեեւը սեփական ցանկությամբ հրաժարականի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր ապրիլի 1-ի առավոտյան: Այն մասին, որ Տուլեեւը կլքի պաշտոնը ՌԴ նախագահական ընտրություններից հետո, «ՌԲԿ»-ն գրել էր մարտի սկզբին: Ենթադրվում էր, որ հրաժարականը տեղի կունենա Տուլեեւի 74-ամյակից հետո՝ 2018 թվականի մայիսի 13-ին:

Մարտի 27-ին Կեմերվոյում ինքնաբուխ հանրահավաք տեղի ունեցավ, որի մասնակիցները պահանջում էին մանրամասն հետաքննել «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառները: Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով զոհվել էր 64 մարդ, այդ թվում ՝ 41 երախա: Ցուցարարները պահանջում էին նաեւ Կեմերովոյի նահագապետ Աման Տուլեեւի եւ փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւի հրաժարականը: