Կեմերովո քաղաքի բնակիչ Իգոր Վոստրիկովը, որը «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կոնտրոնում բռնկված հրդեհի ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքին, հրապարակել է  տարհանման ժամանակ արված տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Կադրերում երեւում է, որ կրակը տարածվում է ձախ կողմից, որից հետո մարդիկ սկսում են վազել  դեպի հակառակ կողմ։
Մյուս մասը՝ ընդհակառակը, վազել է կրակի ուղղությամբ, հավանաբար, երեխաներին փրկելու համար։ Ծուխը գրեթե մեկ րոպեի ընթացքում տարածվել է կառույցում, տեսանելությունը կորել է։ 

Վոստրիկովը տեղադրել է նաեւ սանդուղքի վրա առաջացած հրմշտոցի տեսանյութը։ Նա մատնանշել է, որ սանդուղքը շատ նեղ է եղել՝ գրեթե 1 մետրից փոքր-ինչ ավելի լայնքով։