Սոչիի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվում, հաղորդում է է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի ԱԻ ծառայության մամուլի ծառայությանը:

Հրդեհի մակերեսը մոտ 500 քմ է: Շենքից տարհանել են  50 մարդու: Նախնական տվյալներով՝ զոհեր կամ վիրավորներ չկան: Տարհանվածների շրջանում 15 երեխա կա:

Տեղում աշխատում է  Սոչիի հրշեջափրկարարական կայազորի օպերատիվ խումբը:

Հրդեհը դեռ չի հաջողվում մարել:  Այն տարածվել է արդեն 600 քառակուսի մետրի վրա, հաղորդում է Vesti- ն:

Շենքում 5 բնակելի հարկ կա:

Դեպքի վայրում աշխատում է վթարային իրավիճակների լուծարման օպերատիվ շտաբը: Առողջարաններից մեկը հատկացված է այրվող տան բնակիչներին տեղավորելու համար:

Այրվող տունը գտնվում է դենդրոպարկի շրջանում: