Ամերիկյան SpaceX ընկերությունն արձակել է Falcon 9 հրթիռակիրը՝ Dragon բեռնատար տիեզերանավով, որը բեռ է տեղափոխում Միջազգային տիեզերակայանի համար, փոխանցում է ՌԲԿ-ն:
Հրթիռը տեղական ժամանակով 16:30-ին արձակվել է Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից: Բեռնատար նավը ուղեծիր է տանում մոտ 2,6 տոննա բեռ, այդ թվում՝ պարեն եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Ընկերությունից նշել են, որ ՄՏԿ-ի մատակարարման այս առաքելությունը 14-րդն է: Տիեզերանավը կայանին կկցվի չորեքշաբթի՝ ապրիլի 4-ին:











