Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները մարտի 29-ին գրպանահատության դեպք են բացահայտել: Ժամը 19.30-ի սահմաններում ոստիկանները Մաշտոցի պողոտայում Կամո Խ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կնետրոնական բաժին:
Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 19-ին ավտոբուսում ուղեւորներին հրմշտելով մի տղամարդու գրպանից փող է հափշտակել: Տուժողից ընդունվել է հաղորդում, գողոնը հայտնաբերվել է:











