Սաղմոսավան գյուղում գողություն էր կատարվել. Ոստիկանություն դիմած քաղաքացին պատմել է, որ պատուհանը կոտրելով մտել են ամառանոց ու գողացել սառնարան, լվացքի մեքենա, կահույք, սպասք, այլ կենցաղային իրեր:

Ամառանոցում երկար ժամանակ մարդ չի բնակվել:

Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է հարեւանը՝ Գյուտ Ղ.-ն, գողոնն էլ նրա տանն է:

Հարեւանը ոչ միայն գողացել էր գույքը, այլեւ անթաքույց օգտվում էր դրանից: