Հրազդանում մարտի 28–ին 30–ամյա կնոջը կողոպտելու եւ ծեծելու մեջ կասկածվող երիտասարդները ձերբակալվել են։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Ըստ ոստիկանության՝ կողոպուտի մեջ կասկածվողները Հրազդանի բնակիչներ Վան Բաղդասարյանն ու Տիգրան Սինունյանն են։ Նրանք հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Քննություն է կատարվում։











