Երեւանի  կենտրոնում մարտի 13–ին ընկերների խնջույքն ավարտվել է դանակահարությամբ։ Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության՝ խնջույքի առիթը եղել է մասնակիցներից մեկի գնած նոր մեքենան։

Խնջույքից հետո նրանց միջեւ վիճաբանությունէ ծագել, որի ժամանակ 32–ամյա Քաջիկ Ալեքսանյանը դանակով հարվածել է ընկերներին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Դանակահարության մեջ կասկածվողը հայտնաբերվել է եւ կալանավորվել։ Քննություն է կատարվում։