Ոստիկանության քրեականհետախուզությամն գլխավոր վարչության ծառայողները մարտի 31-ին, Երեւան-Սեւան ճանապարհից ապօրինի զենք եւ զինամթերք կրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երեւանցի 44-ամյա Գեւորգ Խ.-ին:
Նրա մոտից հայտնաբերվել է գործարանային արտադրության 6,35 մմ տրամաչափի «Բրաունինգ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտներով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:











