Ամեն պետություն ելնում է իր շահերից, եւ տվյալ պարագայում ավելի շատ է միտումը, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, կատավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նեշց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը:

«Մենք պետք է դա հաշվի առնենք եւ ուշիուշով հետեւենք: Տվյալ փուլում ավելի մեծ դաշտ կա նրանց շահերի համար: Դա առաջին անգամ չէ, մենք հիշում ենք՝ ինչ «մեղրամիս» եղավ, որից հետո ինչպես հայտարարեց Ռուսաստանի նախագահը՝ մեջքից դանակով խփեցին: Այնպես որ սինուսոիդների պես գործընթաց է: Կան եւ հակասություններ, կան պահեր, որ կա մերձեցում: Մենք անտարբեր չենք, ուշիուշով հետեւում ենք եւ մեր հետեւություններն անում ենք»,-հայտարարեց նա: