Ականատեսներին հաջողվել է տեսանկարահանել Կրասնոդարի  շինհրապարակներից մեկում գաստարբայթերների զանգվածային ծեծկռտուքը, հաղորդում է NEWS-R–ը։

Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։

«Դեպքի վայր են ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Պարզվել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել դեռեւս մարտի 29-ին, սակայն հիվանդանոց կամ ոստիկանություն ոչ ոք չի դիմել այս հարցով»,–հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարության Կրասնոդարի վարչության պաշտոնական ներկայացուցիչը։