Ստամբուլի Թաքսիմի հրապարակին մոտ գտնվող առաջին բուժօգնության հիվանդանոցում պայթյունի ձայներ են լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թաքսիմի առաջին բուժօգնության հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով մեծ թվով հրշեջ հաշվարկներ ու փրկարարներ են դեպքի վայր մեկնել։
Ստամբուլի նահանգապետը նշել է, թե հրդեհի հետեւանքով զոհեր չկան, իսկ հիվանդները անվնաս տարհանվել են։
.jpg)











