Երեւանի բնակիչ, 20–ամյա Հասմիկ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Ըստ ոստիկանության՝  Հասմիկ Մարտիրոսյանը մարտի 30–ի առավոտյան տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Նրա մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին։