Ոստիկանությունը գրպանահատության յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում է հասարակությանը: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակաիցները գրպանահատության հերթական դեպքը բացահայտել են ապրիլի 3-ին:
Այդ օրը, ժամը 16.30-ի սահմաններում քրեական հետախույզները Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեից Մամիկոնյանց փողոցի բնակիչ Սպարտակ Մ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է փող եւ զեղչի քարտեր: Պարզվել է, որ նույն օրը ժամը 15.30-ի սահմաններում դրամապանակը գողացել է երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից: Ճշտվել է տուժողի ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:











