Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը կարծում է, որ արհեստական ինտելեկտը (ԱԻ) կարող է «անմահ բռնապետ» դառնալ: Այս մասին նա պատմել է Քրիս Փեյնի «Արդյո՞ք դու վստահում ես այս համակարգչին» նոր վավերագրական ֆիլմում, գրում է Mashable-ն: «Արհեստական ինտելեկտի դարաշրջանում մենք կարող ենք անմահ բռնապետի ստեղծել, որից փախչել չի հաջողվի»,- հայտարարել է նա:
2017 թվականին Մասկը խոսում էր այն մասին, որ արհեստական ինտելեկտը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ: Նույն տարում՝ ավելի ուշ, նա արհեստական ինտելեկտն անվանել էր «ամենամեծ վտանգը, որին մենք բախվում ենք որպես քաղաքակրթություն» եւ առաջարկել էր կառավարությանը կարգավորել այն:
Նոր ֆիլմում Մասկը ասում է, որ ավտորիտար կառավարությունների կողմից ստեղծված ԱԻ-ն կարող է առանձին առաջնորդներից եւ կուսակցություններից երկար ապրել՝ ճնշման մշտական կառույց ստեղծելով: «Սա շատ կարեւոր հարց է, - ասել է նա Լոս Անջելեսում կայացած ֆիլմի պրեմիերային, -Դա կազդի մեր կյանքի վրա այնպես, ինչպես մենք հիմա չենք կարող պատկերացնել»:
Հասանելի է
русский










