Բենզինը տարեկան կտրվածքով թանկացել է 19,3%-ով, դիզվառելիքը՝ 26.6%-ով: Այս մասին է վկայում Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տվյալները:
Պարզվում է՝ միայն 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ, այս տարվա մարտին դիզվառելիքը 20,4%-ով է թանկացել, բենզինը՝ 9.2%-ով: Վերջին ամիսների այս գնաճը Կառավարությունը պայմանավորում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով, որը համաձայնեցվել է ԵՏՄ կանոնակարգերին:











