Դանիայի Վորդինգբորգ քաղաքում, որը գտնվում է Բալթիկ ծովի Զելանդիա կղզում, բնակիչները նկարահանել են տեղական նավահանգստում սիլոսային աշտարակի անհաջող քանդումը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ՝ ապրիլի 6-ին, մասնագետները պայթեցրել են հին շենքը, սակայն անսպասեելի կիերպով աշտարակը ընկել է գրադարանի շենքի վրա:

Տեղում հերթապահել են ոստիկանները եւ փրկարարները: Նրանց տվյալներով՝ ներկա գտնվողներից ոչ մեկը միջադեպի պատճառով չի տուժել: