Գերմանիայի հարավում՝ Մյունստերում, հարձակման հետեւանքով մոտ 50 մարդ է տուժել, հաղորդում է Focus-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ քաղաքի կենտրոնում բեռնատարը քշել էր նստած մարդկանց վրա, 3 մարդ մահացել է, 30-ը՝ վիրարվորվել: Հանցագործը ինքնասպան է եղել: Ենթադրաբար, խոսքը ահաբեկչության մասին է: Ոստիկանությունը հաստատել է, որ կան զոհեր եւ վիրավորներ:

«Տուժածների ընդհանուր թիվը մոտ 50 է», — գրում է պարբերականը:

Դեպքի վայրում ոստիկանական ուղղաթիռ է աշխատում, իրավապահները պայթուցիկ սարք են որոնում: