Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները մշակել են AlterEgo սարքը, որը կարողանում է կարդալ մարդկանց մտքերը: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:

Գաջեթը, որը նման է հեռախոսի, տարբերակում է բառերը, որոնք մարդը մտովի է արտաբերում:

Դեւասն աշխատում է մկանա-ծնոտային ինտերֆեյսի հիմքի վրա՝ ընթերցելով նեյրոմկանային ազդանշանները: Մերձվոկալացման շնորհիվ (բառերի մտովի արտաբերում) սարքը տարբերակում եւ այլ սարքին է ուղարկում  ռադիոազդանշանը:

Նախագծի հեղինակներից մեկի՝ ասպիրանտ Արնավ Կապուրի խոսքով՝ մշակված համակարգը մարդու ունակությունների զարգացման նախագծի միայն փոքր մասն է:

YouTube-ում հրապարակված հոլովակում մշակողները ցուցադրում են AlterEgo-ի գործելու սկզբունքը: