ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում երդմնակալության արարողությունից հետո առաջին այցը կատարել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (ֆոտոռեպորտաժ)։
Արմեն Սարգսյանին ուղեկցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել զոհված հայորդիների հիշատակին։
Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը եւ նա ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարել են:
Նշենք, որ այսօրվանից Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի: Այսուհետ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան կլինի վարչապետի: Իսկ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում: Կառավարությունն այսօր արդեն հրաժարական է տվել:











