Ապրիլի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացվածօպերատիվ տվյալներն իրացնելով, հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ հայտնաբերել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արամ Ա.-ին։ 28-ամյա Արամը 2016 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Դեպքի եւ Արամ Ավագյանի հայտնաբերման մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկի ընթացքում։