Սեւանի բնակիչ Ռոբերտ Սարգսյանի հանցավոր գործողություններից տուժած անձանց ոստիկանությունը հորդորում է դիմել Հատուկ քննչական ծառայություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՔԾ-ում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով որոշում է կայացվել Սեւանի բնակիչ Ռոբերտ Սարգսյանին ներգրավվել որպես մեղադրյալ, խափանման միջոցը՝ կալանք: Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանի գործողություններից տուժել են նաեւ այլ քաղաքացիներ:











