Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 10-ին ընթանում են հերթական քառօրյա նիստերը:

Նշենք, որ Ազգային ժողովի ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 6 հարց, այդ թվում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի քննարկման տեւողությունը սահմանվել է 3 ժամ:

Ընդ որում, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի առաջարկով հարցն ԱԺ ապրիլի 10-ին գումարվող նիստում կքննարկվի առաջինը: 

Նիստերի օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերը,

- «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում: