Արմինե Մ.-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի քրեական հետախույզները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիչինայի փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Կաշառք տալուն օժանդակելու եւ խարդախության մեղադրանքներով դատպարտյալ 47-ամյա Ա. Մ.-ի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին հետախուզական գործ էր կազմվել պատժի կրումից խուսափելու համար։

Բերման ենթարկվելու օրը՝ ապրիլի 10-ին, Արմինե Մանուկյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։