Մոսկվայի հարավ–արեւմուտքում բեռնատարը խոյահարել է ինը ավտոմեքենայի, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։

Ավտովթարը տեղի է ունեցել Պրոֆսոյուզնայա փողոցում. «Ինքնաթափ բեռնատարը բախվել է լուսացույցի տակ կանգնած մեքենաներին, դրանց թվում՝ չորս Volkswagen (դրանցից մեկը տաքսի), Lexus, Toyota Camry եւ Kia Rio մակնիշի մեքենաներ եւ երկու Hyundai Solaris մակնիշի տաքսի ծառայության մեքենաներ։

Միջադեպի հանգամանքները ճշտելու համար դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Հնարավոր պատճառ է նշվում վարորդի հոգնածությունը կամ արգելակների խափանումը։ Նշենք, որ ոչ ոք չի տուժել վթարի հետեւանքով։